Ես սեբաստացի եմ

Ես սեբաստացի եմ

Ես ՝Հռիփսիմե Պետրոսյանս,ծնվել եմ 1985թ., ք. Երևանում,սովորել եմ թիվ 176 միջն. դպրոցում,ավարտել եմ Երևանի պետական հումանիտար քոլեջի թարգմանություն,հյուրանոցային սպասարկում և տուրիզմի բաժինը:Աշխատել եմ Eurasia travel տուրիստական գործակալությունում,որպես ուղեկցող:Իսկ հիմա,2017թ.-ին, ընդունվել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջը և սովորում եմ նախադպրոցական բաժնում որպես մանկավարժ:Մենք այստեղ կատարում ենք լայնածավալ գործունեություն յուրաքանչյուր առարկայի վերաբերյալ,մանրամասն ուսումնասիրում ենք մեր նյութերը:Ինձ համար բավականին հետաքրքիր է սովորել այստեղ,քանի որ շատ կարճ ժամանակահատվածում ես հասցրեցի ունենալ ինձ համար շատ կարևոր երեքշաբաթյա պրակտիկա մեր մանկապարտեզում:

Այնտեղ մեր յուրաքանչյուր օրը հագեցած էր տարբեր գործողություններով.ունեցել ենք զբոսանքներ,նկարչություն,թթուդրիկ,լավաշթխիկ,կավագործություն,երաժշտական պարապմունքներ,մարզական պարապմունքներ և շատ հետաքրքիր խաղեր:Այդ կարճ ժամանակահատվածում ես հասցրեցի սիրել երեխաներին,իսկ նրանք էլ՝ ինձ:

Մի խոսքով,ես բավականին տպավորված եմ:

Հետադարձ հայացք

Մենք ուսանողներով կազմեցինք հարցաշար դաջվածքների վերաբերյալ և անցկացրեցինք հարցազրույց այդ թեմայի շուրջ: Հարցաթերթիկը տարածեցինք համացանցով, ինչպես նաև անցկացրեցինք փողոցային հարցումներ:
Շատերը հաճույքով պատասխանում էին մեր հարցերին, մի քանիսն  էլ պարզապես հրաժարվեցին մասնակցել հարցմանը:
Մարդկանց մեծամասնությունը կողմ էր դաջվածքներին, բայց ոչ կանանց դաջվածքներ անելուն:
Իմ դիտարկումներով առցանց կազմակերպված հարցումների ընթացքում ավելի քիչ ժամանակ և միջոցներ ես օգտագործում, սայան ինձ ավելի շատ դուր եկան փողոցային հարցումները, կենդանի շփումը մարդկանց հետ: Այս ձևով ավելի շատ տեղեկատվություն ես ստանում: