Շարունակում ենք հեքիաթը
Կախարդական փայտիկ
Կախարդական փայտիկ
Կախարդական փայտիկ
Դիպլոմային նախագիծ
Դիպլոմային նախագիծ. Երեխայի ստեղծագործական մտածողության և երևակայության զարգացումը (խոսքարվեստ և ձեռարվեստ)
Խոսք և հաղորդագրություն
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
Հռիփսիմե Պետրոսյան
Դիպլոմային նախագիծ
Երեխայի ստեղծագործական մտածողության և երևակայության զարգացումը (խոսքարվեստ և ձեռարվեստ)
Խոսք և հաղորդակցություն
Նախադպրոցական կրթություն
ղեկավար՝ Անահիտ Հարությունյան
գրախոս՝ Մարինե Ամիրջանյան
ՀՀ ք. Երևան 2019թ.
Ներածություն
Խոսքի զարգացման համար կազմակերպվում են բազմաթիվ կարևոր և տարատեսակ պարապմունքներ, որոնց հիմքում ընկած է մեկ նպատակ`մշակել և զարգացնել երեխայի բանավոր խոսքը: Այդ պարապմունքները, ինչևէ, կարող են լինել արդյունավետ՝ զարգացնելով ստեղծագործական կարողությունները, երևակայությունները: Դիպլոմային աշխատանքի գործնական մասն իրականացնելիս հատկապես փորձարկել և ուսումնասիրել ենք երեխայի խոսքի, հաղորդակցության և երևակայության զարգացման վրա պարապմունքների ազդեցությունը: Գործնական աշխատանքը ցույց տվեց, որ նախադպրոցական տարիքի երեխան ազատ միջավայրում կիրառում է իր գիտելիքները, հմտություն է ձեռք բերում, զարգանում է երևակայությունը, կարողանում է ազատ արտահայտել իր միտքը: Կարողանում է արագ կողմնորոշվել և կատարել համապատասխան գործողություններ՝ բանավոր խոսքի միջոցով հիմնավորելով, ներկայացնելով իր երևակայությամբ ստեղծած միտքը:
Դիպլոմային նախագծով կատարված աշխատանքի առաջարկած արդյունավետ ձևը կարելի է օգտագործել նախադպրոցական 4-6 տարեկան սաների զարգացման գործում:
Խոսքի զարգացման հիմնական խնդիրները.
- խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակումը,
- բառապաշարի ձևավորումը,
- խոսքի քերականական կառուցվածքի ընկալումը,
- կապակցված խոսքի զարգացումը,
Աշխատանքի կատարման ընթացքում օգտագործված մեթոդները.
- Գործնական ուսուցման մեթոդ
- Ակտիվ ուսուցման մեթոդ
- Ընդհանուր հարց ու պատասխանի մեթոդ
- Հարցադրումների մեթոդ
- Հետազոտական մեթոդ
Հարցերի ձևերը.
Բաց հարցեր – միանշանակ պատասխան չունեն կամ մանրակրկիտ պատասխան են ենթադրում
Փակ հարցեր — ենթադրում են միանշանակ կամ միաբառ պատասխան
Հաստ հարցեր – ենթադրում են ծավալուն պատասխան
Բարակ հարցեր – ենթադրում են կարճ՝ մեկ, երկու բառով պատասխան
Աշխատանքը կազմված է.
1. Մանկավարժական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում
2. Գործնական փորձարկման պլանավորում,
եզրակացություն
Օգտագործված հոդվածներ, գրականություն.
- Թեմային առնչվող մանկավարժական գրականություն. այս աշխատանքը ներկայացված է դիպլոմային նախագծի առաջին գլխում.
- 5-6 տարեկաններ՝ դաստիարակի ուղեցույց
2. Երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ - Նախադպրոցական մանկավարժություն
4. Ստեղխագործական երևակայության քերականություն՝ Ջանի Ռոդարի
5. «Ծուղրուղու»՝ Աիդա Պետրոսյան
Գլուխ 1
Տեսական բաժին
Խոսք և հաղորդակցություն, բանավոր խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում, ստեղծագործական մտածողություն և երևակայություն, խոսքարվեստ, ձեռարվեստ
Խոսք և հաղորդակցություն
Խոսք
Ի տարբերություն լեզվի, որը խոսողական ունակությունների ընդհանրական համակարգ է տվյալ լեզվով խոսող հանրության յուրաքանչյուր անդամի գիտակցության մեջ, խոսքը այդ համակարգի կոնկրետ, անհատական իրացումն է, լեզվի կենդանի գոյը, որ դրսևորվում է խոսքային գործունեության միջոցով, խոսքային ակտերով։ Խոսքը կառուցվում է լեզվական համակարգի թելադրանքով. այն լեզվի հետ միասնության մեջ է։ Խոսքը բնորոշ է նրանով, որ այն նյութական կողմ ունի, ընկալելի է զգայարաններուվ (լսողությամբ, տեսողությամբ, շոշափելիքով), իրականության հետ համապատասխանության տեսանկյունից կարող է լինել ճիշտ կամ սխալ, կեղծ։ Այն անկրկնելի է, իրացվում է կապված հաղորդման որոշակի նպատակների հետ, հարմարեցվում է իրադրության հետ, արտադրողականությամբ սահմանափակ չէ, իրացվում է որոշակի անհատի կողմից, պայմանավորված է անհատի ստեղծագործական ակտիվությամբ և նպատակադրումներով։
Հաղորդակցություն
Հաղորդակցությունը տեղեկությունների փոխանցման գործընթացն է, որը կատարվում է իմաստավոր շարժումներով (ժեստեր), դեմքի արտահայտություններով, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով, հեռախոսով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով։
Բանավոր խոսք
Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական-արտասանական իրացում։ Պայմանավորված է խոսքային իրադրությամբ, հաղորդակցվողների փոխհարաբերությամբ, խոսողի հոգեվիճակով և այլն։ Կարևոր են նաև ուղեկցող միջոցները (միմիկա, շարժուձև և այլն)։ Հիմնականում բարձրաձայն խոսողություն է, կարող է ձայնագրվել, վերարտադրվել, հաղորդվել տեխնիկական միջոցներով (ռադիո, հեռուստատեսություն, հեռախոս):
Երեխայի խոսքի զարգացումը ստեղծագործական երևակայության միջոցով
Երեխաների զարգացման ոլորտում կարևոր է առանձնացնել նրա խոսքը և ստեղծագործական երևակայությունը, որի շնորհիվ նա կարող է ինքն իր խոսքով ստեղծագործել այս կամ այն գործողությունը: Բանավոր խոսքի զարգացումը օգնում է երեխաներին արտահայտելու և մեկնաբանելու իրենց մտքերը, զգացմունքերը, ինչպես նաև արձագանքելու ուրիշների գաղափարներին և գործողություններին: Բանավոր խոսքին տիրապետում են խոսելու միջոցով: Բանավոր խոսքի, հաղորդակցման լավագույն միջոցը զրույցն է: Զրույցի թեմա կարող է դառնալ երեխայի անձը: Երեխաների ստեղծագործական մտածողությունը կարելի է խթանել՝ ապահովելով այնպիսի ուսումնական միջավայր, որտեղ նրանք կարող են փորձել, սխալվել, շտկել: Սեփական անձի գիտակցումը և սեփական անձի դրական ընկալումը ձևավորվում է ուրիշների հետ շփումի դրական փորձառության արդյունքում:
Երեխաներին ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերն են ամենից շատ հետաքրքրում հենց այն պատճառով, որ հետագա աշխատանքը՝ թեմայի զարգացումն արդեն արված հայտնագործության ըմբռնումն ու շարունակումն է: Թեև իհարկե դեպքեր են լինում, երբ թեման, երեխայի անձական փորձին համընկնելով, շրջապատող իրադրությանը, շրջակայքին համահունչ լինելով, նրան ստիպում է ինքնուրույնաբար մտնելու դրա մեջ, արդեն ծանոթ բովանդակություն ունեցող իրականությանն անսովոր տեսանկյունից մոտենալու:
Խոսքի զարգացման հիմնական խնդիրներն են`
- խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակումը,
- բառապաշարի ձևավորումը,
- խոսքի քերականական կառուցվածքի յուրացումը,
- կապակցված խոսքի զարգացումը,
- ծանոթացումը գեղարվեստական գրականությանը:
Ուսուցման կազմակերպման հիմնական ձևը պարապմունքն է: Դրա տեսակներն են`
1) Զրույց
2) Բանաստեղծության ուսուցում
3)Դիդակտիկ խաղ
4)Գեղարվեստական ընթերցանություն
5)Վերապատմում
6)Պատմում
5-6 տարեկան երեխաների խոսքի զարգացման ծրագրի նպատակն է իրականացնել երեխաների լեզվական ուսուցումը պարապմունքների, խաղերի, ազատ գործունեության միջոցով` նրանց ծանոթացնելով շրջապատին, առօրյա կյանքին, հեքիաթներին, մանկական գրականությանը, ժողովրդական տոներին և այլն:
Ծրագիրը նախատեսում է երեխաներին ծանոթացնել`
- խոսքի հիմնական միավորներին (հնչյուն, բառ, նախադասություն)
- Խոսքի շփման ձևերին` երկխոսություն, մենախոսություն
Գլուխ 2. Երեխայի ստեղծագործական մտածողության և երևակայության զարգացումը (խոսքարվեստ և ձեռարվեստ)
Երևակայություն
Երևակայությունը “թաքնված” պատկերների կամ զգացողությունների ձևավորում է, որոնք տեղի են ունենում առանց որևէ մեկի իմացության։ Անհատը կարող է երևակայել՝ ըստ տրամադրության, որը կարող է լավ կամ վատ լինել՝ կախված իրավիճակից։ Ստեղծագործական անվանում են երևակայության այն տեսակը, որի շնորհիվ ստացվում են իմացական նոր արդյունքներ՝ մտապատկերներ, դրանց զուգորդություններ, վարկածներ ու կռահումներ: Այսպիսի երևակայությունը անձի ինքնուրույնության և ինքնատիպության դրսևորման ուղիներից մեկն է: Ստեղծագործական երևակայությունը պարզապես չի վերարտադրում այն, ինչ տրված է եղել մարդու ընկալումներում, այն հեռանում է անմիջականորեն տրվածից, ստեղծում է նոր, ոչ ակնհայտ արդյունքներ:
Կերպարվեստի պարապմունքներին երևակայության զարգացումը առավել կարևոր է նկարչական հմտություններից: Այդ տարիքում կերպարվեստի պարապմունքներին պետք է ներկայացնել երեխային անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ,ինչպիսիք են՝ մանր մոտորիկայի զարգացումը, երևակայությունը, տարածության ընկալման հմտությունը, այլ ոչ թե մասնագիտական լուրջ գիտելիքներ:
Երեխայի մոտ ստեղծագործական կարողությունները սկսվում են երևակայությունից: Նրա համր երևույթներն ու առարկաները բազում տարբերակներ են սկսում ունենալ: Ստեղծագործական ունակությունները երեխային հնարավորություն են տալիս ինքնաարտահայտման ճիշտ ուղի գտնել: Երեխայի ստեղծագործական կարողությունները ի հայտ են գալիս դեռ նախադպրոցական տարիքում: Նկարչությունը, ապլիկացիան, ձեռարվեստը թույլ են տալիս երևակայել և շարժվել պարզից դեպի բարդը: Հենց երևակայությունն էլ թույլ է տալիս ստեղծել նորը՝ ստեղծագործել:
Գլուխ 3. Գործնական բաժին
Գործնական աշխատանքը կատարվել է հետևյալ փուլերով.
- Թեմային առնչվող մանկավարժական գրականության ուսումնասիրություն
- Գործնական փորձարկման պլանավորում
- Իրագործում
- Թեմային առնչվող մանկավարժական գրականության ուսումնասիրությունայս աշխատանքը ներկայացված է դիպլոմային նախագծի առաջին գլխում
- Գործնական փորձարկման պլանավորում.
- նյութի յուրացում
- կարողությունների դրսևորում,
- խոսքի զարգացում,
- տարբեր կարողությունների դրսևորում, հղկում, մի շարք հմտությունների ձեռքբերում, մշակում (լեզվական, թատերական),
- գրական — գեղարվեստական ճաշակի զարգացում,
- ինքնադրսևորում, ձերբազատում բարդույթներից:
Այս աշխատանքները նպաստում են.
- երեխայի բառապաշարի հարստացմանը
- ստեղծագործական երևակայության զարգացմանը,
- ինքնուրույն աշխատելու ունակության ձևավորմանը,
- բավարարվում է նրա ինքնահաստատման, ինքնադրսևորման պահանջը,
- ձեռք է բերվում խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտություններ,
- զարգանում է գեղարվեստական ճաշակը (նկարչություն, ձեռարվեստ, երաժշտություն և այլն),
- ավելի մոտիկից ճանաչելու իրենց դաստիարակներին, ծնողներին,տատիկներին, պապիկներին, հարազատներին:
Իրագործում
Մարտ ամսից մինչև մայիս ամիս ընկած ժամանակահատվածում մշակել եմ այն նյութերը, որոնք պետք է իրագործեի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նախադպրոցական մի խումբ երեխաների հետ՝ նրանց ստեղծագործական երևակայությունը ստուգելու համար: Անկեղծ ասած՝ ես այլ բան էի ակնկալում լսել, սակայն երեխաները, ինչպես պարզվում է, անկանխատեսելի են: Առաջին հարցադրումն այն էր, թե « Ի՞նչ է մայրիկը, ինչի՞ ես նմանեցնում նրան, ի՞նչ գույն, համ ու հոտ ունի նա»: Հետաքրքիր է, որ նրանցից շատերն իրենց մայրիկին շաքարավազի էին նմանեցնում, այսինքն՝ քաղցր համ ունեին, ոմանք էլ փափուկ կենդանիների էին նմանեցնում: Սա փաստում է այն մասին, որ երեխաները մեծ քնքշանք են զգում իրենց մայրերի հանդեպ: Իրենց պատկերացմամբ նրանք ծաղկի են նման և ունեն սպիտակ գույն:
Երկրորդ հարցն այն էր, թե « Ի՞նչ կլիներ, եթե ամեն ինչ թարս աճեր»
Երեխաներից քչերը կարողացան ճիշտ կողմնորոշվել, թե ինչ պատասխանեն: Սակայն նրանց պատասխանը պարզապես հիացրեց ինձ, դա այն էր, ինչ ես կցանկանայի լսել: Հաջորդ հարցը՝ « Ի՞նչ կլիներ, եթե կախարդական փայտիկ ուենայի»: Որոշ երեխաներ կարողացան երևակայել, թե ինչ կարելի է անել կախարդական փայտիկի օգնությամբ, իսկ ոմանք էլ՝ չկողմնորոշվեցին:
Հետո փորձեցի կարդալ Հ. Թումանյանի « Պոչատ աղվես» հեքիաթը, կանգ առա մի հատվածում և առաջադրեցի նրանց շարունակել: Ճիշտ է, ես ակնկալում էի, որ նրանք կստեղծագործեն շարունակությունը՝ գործի դնելով իրենց վառ երևակայությունը, սակայն, հեքիաթն իմանալու պատճառով, փոքրիկները պատմեցին ամբողջը ով ինչպես կարող էր:
Այս թեմայի ընտրությունը շատ արդյունավետ է երեխայի մտածելակերպի, ստեղծագործական կարողությունների, երևակայության զարգացման համար:
Երեխաների ստեղծագործական երևակայությունը զարգանում է ինչպես խոսքարվեստի, այնպես էլ ձեռարվեստի միջոցով: Այս գործողության շնորհիվ կարելի է ստանալ զանազան հետաքրքիր պատկերներ, առարկաներ՝ գործի դնելով իրենց վառ երևակայությունը:
Ես փոքրիկների օգնությամբ իրականացրի բավականին հաճելի մի գործունեություն, որի ժամանակ ներկեցինք նրանց ձեռքերն ու ոտնաթաթերը, դրեցինք թղթի վրա և, վերջում ավելացնելով որոշ մասնիկներ, ստացանք հետաքրքիր խեցգետիններ:
Այս գործունեության իրագործումը մի փոքր բարդ էր, քանի որ փոքրիկներն անընդհատ շարժման մեջ էին: Սակայն վերջում մեծ բավականություն ստացանք:
Վերջաբան
Եվ այսպես ուսումնասիրելով մասնագիտական գրականությունը, կատարելով փորձարկումները, եկանք հետևյալ եզրահանգումների՝
1) Նախադպրոցական տարիքի երեխայի կյանքում կարևոր տեղ է գրավում խոսքը: Խոսքը երեխայի զարգացման գործում ունի կարևոր նշանակություն: Խոսքի զարգացումը օգնում է երեխային արտահայտելու և մեկնաբանելու իր միտքը, զգացմունքերը, ինչպես նաև արձագանքելու ուրիշների գաղափարներին և գործողություններին: Բանավոր խոսքին տիրապետում են խոսելու միջոցով: Բանավոր խոսքի, հաղորդակցման լավագույն միջոցը զրույցն է: Խոսքը զարգանում է մի քանի խնդիրներով՝
1) խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակումը,
2) բառապաշարի ձևավորումը,
3) խոսքի քերականական կառուցվածքի յուրացումը,
4) կապակցված խոսքի զարգացումը,
5) ծանոթացումը գեղարվեստական գրականությանը:
2) Բնական կյանքի տեսական գործողություններին մասնակցելիս երեխայի խոսքը ավելի արդյունավետ է զարգանում, քանի որ երեխան ընտանիքի և ուրիշների կյանքին մասնակցելու միջոցով, խաղերի, մեծերի հմուտ ղեկավարման միջոցով զարգացնում է իր խոսքի և երևակայության կարողությունները:
Գործնական աշխատանքը ցույց տվեց, որ նախադպրոցական տարիքի երեխան ազատ միջավայրում կիրառում է իր գիտելիքները, հմտություն է ձեռք բերում, զարգանում է երևակայությունը, կարողանում է ազատ արտահայտել իր միտքը: Կարողանում է կողմնորոշվել և կատարել համապատասխան գործողություններ՝ բանավոր խոսքի միջոցով հիմնավորելով, ներկայացնելով իր երևակայությամբ ստեղծած միտքը:
Օգտագործված գրականություն
Դաստիարակությունը նախադպրոցական մանկավարժության առաջատար գործառույթ
Ջանի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»
Աիդա Պետրոսյան «Ծուղրուղու»
Դաստիարակի ուղեցույց (ալյընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթույան կազմակերպումը)
Մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ
Նախադպրոցական մանկավարժություն
Конец формы
Իմ մայրիկը
մ
Թարգմանություն
Лулу Хашимото (Lulu Hashimoto) — модель и интернет-знаменитость из Японии, которую прозвали «человеческой куклой». И не зря — на фото вы не отличили бы ее от фарфоровой статуэтки. Тем не менее это не робот, а человек, но настоящего лица девушки никто не видел. Лулу — необычная модель, которая поддерживает образ с помощью специального костюма, напоминающего тело куклы, маски, парика и милых нарядов. Во время интервью она даже шепчет ответы на ухо ведущей — ведь обычно куклы не разговаривают.
Дизайнер Хитоми Комаки (Hitomi Komaki) — продюсер Лулу и создатель ее костюма — рассказывает, что «живая кукла» — это результат совместной работы с творческой командой Nukopan. Они делают кукольные костюмы и маски-головы, которые очень понравились дизайнеру, и она предложила им вместе поработать над «моделью-куклой». Эксперимент удался настолько, что Лулу стала интернет-знаменитостью.
Существует только один костюм Лулу, но носили его несколько людей. Среди них — дизайнеры, танцоры, модели. По словам продюсера, личность человека, который в данный момент составляет часть образа Лулу, держится в секрете. Это не мешает персонажу привлекать к себе много внимания: на улицах и показах к девушке подходит много людей с просьбами о фото, и она всегда рада попозировать.
Хоть Лулу и не похожа на обычную девушку, у нее обычные человеческие интересы и характер. Мечтательная и немного меланхоличная, она всегда хотела стать моделью, но еще любит читать книги и занимается балетом.
Как и любая девушка, Лулу меняет наряды, цвет волос и прически, но также она способна изменить свой рост. И вовсе не за счет высоких каблуков — ее рост зависит от размера кукольной головы. Также Лулу — одна из полуфиналисток японского конкурса Miss iD. Как говорят организаторы, он для тех девушек, которые заслуживают быть замеченными в новую эпоху. В конкурсе участвуют не только люди, но и персонажи, созданные при помощи искусственного интеллекта и 3D-графики. Согласитесь, Лулу идеально вписывается в концепцию такого футуристичного состязания.
Сейчас уже никого не удивляет, что виртуальные модели становятся лицами косметических брендов, однако «живая кукла» пока первая в своем роде.
Возможно, персонаж Лулу — это лишь косплей нового уровня, но люди, которые не боятся самовыражения в таких необычных формах, делают наш мир как минимум интереснее.
Как думаете, получится ли у Лулу Хашимото дать начало новому движению в мире моды?
Լուլու Հաշիմոտոն մոդել և ինտերնետ հայտնություն է Ճապոնիայից, ում կոչել են «Մարդկային տիկնիկ»: Եվ իզուր չէ, նկարում դուք նրան չէիք տարբերի ճենապակյա արձանիկից: Այնուամենայնիվ այն ռոբոտ չէ, այլ մարդ, բայց աղջկա իրական դեմքը ոչ ոք չի տեսել: Լուլուն արտասովոր մոդել է, ով պահում է կերպարը հատուկ զգեստի, որը տիկնիկի մարմին է հիշեցնում, դիմակի, կեղծծամի և հաճելի զգեստերի օգնությամբ: Հարցազրույցի ժամանակ նա նույնիսկ հաղորդավարի ականջին շշնջում է պատասխանները, չէ՞ որ տիկնիկները սովորաբար չեն խոսում:
Դիզայներ Հիտոմի Կոմակին՝ Լուլուի պրոդյուսեըը և նրա հագուստի ստեղծողը, պատմում է, որ «Կենդանի տիկնիկը» Նոկոպանի ստեղծագործական թիմի հետ միասնական աշխատանքի արդյունքն է: Նրանք պատրաստում են տիկնիկների հագուստներ և գլխի դիմակներ, որոնք դիզայներին շատ են դուր եկել, և նա առաջարկել է իրենց միասին աշխատել «տիկնիկի մոդելի» վրա: Փորձն այնքան հաջողվեց, որ Լուլուն դարձավ ինտերնետ հայտնություն:
Գոյություն ունի Լուլուի միայն մեկ հագուստ, բայց այն հագել է մի քանի մարդ: Նրանց մեջ են մտնում դիզայներներ, պարողներ, մոդելներ: Պրոդյուսերի խոսքերով մարդու ինքնությունը, որը ներկա պաին Լուլուի կերպարի մասն է կազմում, գաղտնի է պահվում: Դա չի խանգարում անձին շատ ուշադրություն հրավիրել դեպի իրեն. փողոցներում և ցուցահանդեսներում աղջկան շատ մարդիկ են մոտենում նկարվելու խնդրանքով, և նա միշտ ուրախ է լինում կեցվածք ընդունել: Չնայած Լուլուն նման չէ սովորական աղջկա՝ նա ունի սովորական մարդկային հետաքրքրություններ և բնավորություն: Երազկոտ և մի փոքր մելանխոլիկ, նա միշտ ուզեցել է դառնալ մոդել, բայց նաև սիրում է գրքեր կարդալ և բալետով զբաղվել:
Ինչպես ցանկացած աղջիկ, Լուլուն փոխում է հագուստները, մազերի գույնը և սանրվածքները, բայց նա նաև ի վիճակի է փոխել իր բոյը: Եվ բոլորովին էլ ոչ բարձր կրունկների շնորհիվ, նրա բոյը կախված է տիկնիկի գլխի չափսից: Այդպիսով Լուլուն ճապոնական միս ID մրցույթի կիսաեզրափակիչներից մեկն է: Ինչպես ասում են կազմակերպիչները, դա այն աղջիկների համար է, ովքեր արժանի են նկատված լինել նոր դարաշրջանում: Մրցույթում մասնակցում են ոչ միայն մարդիկ, այլ նաև անձիք, որոնք ստեղծված են արհեստական ինտելեկտի և 3d գրաֆիկայի օգնությամբ: Համաձայնվեք, որ Լուլուն անթերի ընդգրկվում է այդպիսի ֆուտուրիստական մրցույթի կոնցեպցիայում:
Հիմա արդեն ոչ ոքի չի զարմացնում, որ վիրտուալ մոդելները դառնում են կոսմետիկական բրենդերի դեմքեր, սակայն «Կենդանի տիկնիկը» դեռ առաջինն է իր տեսակի մեջ:
Հնարավոր է, Լուլուի անձը ընդամենը նոր մակարդակի քոսփլեյ է, բայց մարդիկ, ովքեր չեն վախենում այդպիսի արտասովոր ձևերում ինքնաարտահայտումից, մեր աշխարհը դարձնում են ամենաքիչը ավելի հետաքրքիր:
Ինչպե՞ս եք կարծում, արդյո՞ք Լուլու Հաշիմոտոյին կհաջողվի մոդայի աշխարհում նոր շարժի սկիզբ դնել:
Հեղինակային խոսքը վերածել երկխոսության
Ընթրիքից հետո մայրիկն ու Լիզան բակում թուրքական սուրճ պատրաստեցին կրակի վրա: Խմեցին սուրճն ու մեկական սիգարետ ծխեցին, պատմում են միմյանց իրենց կյանքից, հին երկրում և Ֆրեզնոյում ապրած օրերից, հետո սկսեցին բաժակները նայել, տեսնել, թե առջևում ինչ հաջողություն կա, ու երկուսի տեսածն էլ մեկ էր՝ առողջություն, աշխատանք, բացօդյա ընթրիք ամռան օրերին և փող՝ տարվա մնացած ամիսների համար:
Ընթրիքից հետո մայրիկն ու Լիզան բակում թուրքական սուրճ պատրաստեցին կրակի վրա: Խմեցին սուրճն ու մեկական սիգարետ ծխեցին, պատմում են միմյանց իրենց կյանքից, հին երկրում և Ֆրեզնոյում ապրած օրերից, հետո սկսեցին բաժակները նայել, տեսնել, թե առջևում ինչ հաջողություն կա, ու երկուսի տեսածն էլ մեկ էր՝ առողջություն, աշխատանք, բացօդյա ընթրիք ամռան օրերին և փող՝ տարվա մնացած ամիսների համար:
— Արդեն ընթրիքն ավարտել ենք Լիզա ջան, արի՛ բակում թուրքական սուրճ պատրաստենք կրակի վրա և խմենք ու վայելենք մեր հանգիստը, — ասաց Թինա մայրիկը:
— Վատ միտք չէ, միայն մեկ պայմանով, եթե համաձայնվես մեկական սիգարետ ծխենք միասին և սուրճի բաժակները նայենք, տեսնենք, թե առջևում ինչ հաջողություն կա, միգուցե մի նոր բան պարզենք, — շատ ինքնավստահ պատասխանեց Լիզան:
— Դե լավ, համոզեցիր, — ասաց Թինա մայրիկը, — արի՛ մի քիչ խոսենք մեր կյանքից, հին երկրում մեր ապրած օրերից, այնքա՜ն եմ կարոտում այդ լավ ժամանակները՝ չնայած այստեղ՝ Ֆրեզնոյում էլ վատ չէ:
— Կխոսենք, բայց նախ նայի՛ր, թե ինչ եմ տեսնում բաժակիդ մեջ՝ առողջություն, աշխատանք, բացօդյա ընթրիք ամռան օրերին և փող՝ տարվա մնացած ամիսների համար: — Ոգևորված խոսում էր Լիզան:
— Թող տեսնեմ, — հանկարծ ուրախացավ Թինա մայրիկը, — այո՛, իսկապես այդպես է, ես ևս նույնն եմ տեսնում քո բաժակում: Մի՞թե դա հնարավոր է, ա՜յ քեզ հաջողություն, իսկը մեզ համար է: — Բացականչեց Թինա մայրիկը: